Արտերկրյա կազմակերպությունները կկարողանան իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում
Այսօր կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս չկա ռեդոմիցիլացման ինստիտուտ: Այն հնարավորություն է տալիս մի երկրի կազմակերպությանը տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։
Կառտավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ ռեդոմիցիլացումը հեշտացված գործընթաց է և չի պահանջում իրավաբանական անձի լուծարում։ «Ներկայումս բազմաթիվ երկրներում հաջողությամբ աշխատում է նշված ինստիտուտը և հնարավորություն է ընձեռում ներգրավել օտարերկրյա ներդրումներ, դառնալ բիզնեսի համար բարենպաստ կենտրոններ։ Նշված ինստիտուտը ներդնելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել վերոնշյալ օրենքներում: Ինստիտուտի ներդրումով նախատեսվում է ՀՀ-ում օտարերկրյա իրավաբանական անձանց և նրանց կապիտալի ներհոսք, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, տնտեսության և կազմակերպաիրավական ոլորտի վերընթաց զարգացում»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել