Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարուղարության անդամին
Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային:
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Բարձր գնահատելով ԵԽ օժանդակությունն այս հարցում` պաշտպանության նախարարը կարևորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե ինստիտուցիոնալ և թե օրենսդրական վերանայման բնագավառներում:
Ֆիլիպ Բուայան, իր գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել