HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կոռուպցիայի դեմ «ստանդարտ»-ով կպայքարեն

Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով երկրում կոռուպցիայի դեմ պայքարին, նշել է, որ այն ստանդարտ է և կառավարության ծրագրում  հստակ նշված են դրա դեմ պայքարի քայլերը։

Ի՞նչ է նախատեսում Կառավարության  ծրագիրը կոռուպցիայի դեմ պայքարի մասով։ Առաջին հերթին՝ պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում։

Եթե Կառավարության այս ծրագիրն ընդունվի և եթե հավատանք այդ ծրագրին, ապա շատ մոտ ապագայում՝ եռամսյա ժամկետում, արդեն պետք է կոռուպցիայի դեմ պայքարի որոշակի արդյուքներ տեսնենք։ «Եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում»,-  ըստ ծրագրի սա կոռուցպիայի դեմ պայքարի քայլերից մեկն է։

Վեցամսյա կտրվածքով նախատեսվում են նաև հետևյալ փոփոխությունները.

ա․     հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքերի վերանայման միջոցով,

բ․      հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում,

գ․      գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,

դ․      շահերի բախման հայտարարգրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,

ե․      ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում

Եվ վերջում՝ մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։

Կառավարության ծրագրի կառուպցիացի դեմ պայքարի մասը թեև համառոտ է և առանց ավելորդ մեկնաբանությունների, սակայն թվում ՝ լղոզված է ու ոչ կոնկրետ։ Վարչապետը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ստանդարտ է լինելու։ Նա նաև ասել է, որ իրենք չենք էլ խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ լուծումներով պայքարելու մասին։ Մինչդեռ ծրագրի սկզբում գրված է, որ «տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է»: Բայց այս գաղափարը, որը բավականին գրավչություն է տվել ծրագրին, փաստորեն, չի վերաբերում կոռուպցիայի դեմ պայքարին։ Մինչդեռ երկրի տնտեսության գլխավոր չարիքներից մեկը հենց կոռուպցիան է, ու հենց այս մասով ակնկալվում են կոնկրետ քայլեր, քաղաքական կամք ու ոչ ստանդարտ լուծումներ։

Ամեն դեպքում, այստեղ էլ հստակ ժամկետներ են նշված, որոնցից հետո կերևա՝ առաջարկվող ստանդարտ լուծումները արդյունքներ տալիս են, թե ոչ։ Համենայնդեպս, նախորդ կառավարությունների դեպքում ևս նմանատիպ քայլեր են առաջարկվել, բայց խնդիրը չի լուծվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր