HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գործարկվել է տվյալների լրագրության Ampop.am նախագիծը

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, թողարկել է տվյալների վրա հիմնված ինտերակտիվ տեղեկատվական կայք, որի նպատակն է բացատրական լրագրության ժանրում եւ մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ անդրադառնալ Հայաստանում եւ աշխարհում ակտուալ ու քննարկվող թեմաներին:

Նախագիծը նվազագույնը 10 ամսվա հետեւողական աշխատանքի արդյունք է:

Այսօր տեղի ունեցավ Ampop.am կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին կազմակերպությունենրի ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ: «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը ասաց, որ այս նոր հարթակում, միավորելով ավանդական եւ նորարական մեդիա մոտեցումները, յուրաքանչյուր թեմա կմատուցվի մատչելի եւ ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային եւ լուսանկարչական նյութեր: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները դեպի հավելյալ աղբյուրներ, հնարավորություն կտան ընթերցողին՝ ցանկության դեպքում ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:

«Օրական Facebook-ում շուրջ 20 միլիարդ գրառում է կատարվում, 180 միլիարդ էլեկտրոնային նամակ է ուղարկվում, 500 միլիոնից ավել թվիթ է արվում եւ 1 միլիոն հոդված հրապարակվում միայն WordPress բլոգային տիրույթում: Հնարավոր է, որ այս պահին այս տվյալներն արդեն փոփոխված են, քանի որ ամեն օր օգտատերերի թիվն ավելանում է: Այս ամենը հաշվի առնելով` մենք՝ որպես լրագրողներ, փորձել ենք հասկանալ, թե որն է մեր դերը թվային դարաշրջանում»,- ասաց Ս. Դեհերյանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Յուլիա Բլեզիուսը նշեց, որ նախաձեռնությունն իրեն դուր է գալիս, քանի որ այն լրացնում է Հայաստանում հավասարակշռված, չեզոք և մատչելի կերպով տեղեկատվության և տվյալների մատուցման բացը, հատկապես սոցիալական և տնտեսական թեմաներով։

«Նախագիծը շատ կարևոր է երկու պատճառով․ նախ՝ այն շատ կարեւոր քայլ է դեպի ժողովրդավարություն, քանի որ կայքի մատչելիությունը վճռորոշ է երկրի առանցքային ոլորտների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության համար, և երկրորդ, որ այն անդրադառնում է Հայաստանի համար առաջնային կարևորության՝ տնտեսական և սոցիալական խնդիրներին։

Միջոցառմանը խոսվեց նաև աշխատանքային խմբի առջև ծառացած հիմնական խնդիրներից, որոնք առաջացել են պաշտոնական եւ վիճակագրական բաց տվյալների հետ աշխատելիս:

Կայքում այս կամ այն թեմայի վերաբերյալ հրապարակված հոդվածները՝ որպես տվյալների ամփոփ ռեսուրս, բաց են բոլորի համար եւ օգտակար կարող են լինել ինչպես լրագրողների ու լայն շրջանակների, այնպես էլ՝ մասնագետների եւ հետազոտողների համար:

Լուսանկարը՝ Շուշան Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter