Աշխատանքից ազատվել է երկու պաշտոնյա. նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նոր տեղակալ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երեք որոշում է կայացրել, որոնցից առաջինով ազատել է Գարիկ Սարոյանին գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Երկրորդ որոշմամբ ազատել է նաև Գառնիկ Բադալյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձան: Ի վերջո' երրորդ որոշմամբ Տիգրան Խաչատրյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել