HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի լիիրավ անդամ է 2011 թվականից: Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն, հեղինակավոր և ոչ քաղաքական վերոնշյալ պլատֆորմը, որին անդամակցում է 46 երկրից թվով 52 կարգավորող մարմին նպատակ է հետապնդում լինել հասանելի հարթակ տեղեկատվության, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, լրատվական միջավայրի խոսքի ազատության, լավագույն փորձի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել երևանյան նստաշրջանի օրակարգի շրջանակներում քննարկված թեմաների, ինչպես նաև Հայաստանի այդ ոլորտը կարգավորող մարմնի հետ եվրոպական պլատֆորմի փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter