HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկարգավորվի մարդատար տաքսիների ուղևորափոխադրումը

Իր այսօրվա երկու որոշմամբ, ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում, որոնք կանոնակարգում են մարդատար տաքսի ավտոմոբիլներով և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրման կազմակերպումը։

Փաստաթղթերի ընդունման նպատակն է ոլորտում կանխել ապօրինի գործունեությունը, տնտեսվարողների համար ստեղծել հավասար օրենսդրական դաշտ, բացառել առանց սակաչափիչի կամ անսարք սակաչափիչով գործունեության իրականացումը, ինչպես նաև արձանագրել կանոնավոր փոխադրումների կազմակերպման ոլորտ ներգրավված տրանսպորտային միջոցների քանակական փոփոխությունները։

Ակնկալվում է, որ այդ ամենի շնորհիվ կբարձրանա մարդատար տաքսի ավտոմոբիլներով մատուցվող ծառայությունների որակը, ոլորտում կապահովվի կանոնակարգված, թափանցիկ և վերահսկելի գործունեություն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter