
Իմպրեսիոնիստ Մոնեի բաղադրատոմսերը
Շատերը գիտեն իմպրեսիոնիզմի հիմնադիրըներից մեկի՝ Կլոդ Մոնեի մասին և նրա հանրահայտ կուժերի պատկերները, սակայն քչերին է հայտնի, որ նա հետաքրքրված է եղել խոհարարությամբ և բազմաթիվ բաղադրատոմսեր է հավաքել: Բաղադրատոմսերի մի մասը ներառվել են Prestel հրատարակչության հրատարկված «The Monet Cookbook: Recipes from Giverny» գրքի մեջ:
Կլոդ Մոնեն բազմիցս ասել է, որ նա ոչինչ չգիտի բացի գեղանկարչությունից և այգեգործությունից և երբեք չի զբաղվել խոհարարությամբ: Մոնեի տունը գտնվել է Հավրում (Ֆրանսիայի հյուսիսային մասում գտնվող քաղաք), որտեղ ամենակարևոր մասերը եղել են խոհանոցը և հյուրասենյակը: Մոնեն ինքն է ձևավորել և կահավորել այս սենյակները` խոհանոցի համար ընտրելով սպիտակ և երկնագույն, իսկ հյուրասենյակի համար` դեղին երանգները: Մոնեն հիանալի ճապոնական փորագրանկարների հավաքածու ուներ, որը պահպանվել է մինչև հիմա: Նրա ընտանիքը և ընկերները սովորություն են ունեցել հավաքվել հյուրասենյակի մեծ սեղանի շուրջ, որտեղից էլ բացվում էին դեպի այգի տանող դռները:
Մոնեն գերադասել է հասարակ ուտեստները, նախաճաշին` բեկոնով ձվածեղ կամ տապակած նրբերշիկ: Մոնեի ընկերները գիտեին, որ նրա համար լավագույն նվերը կարող լինել Էկզոտիկ բույսերի սերմերը կամ նոր բաղադրատոմսը: Մոնեն բոլոր բաղադրատոմսերը գրի է առել իր նոթատետրերում, որոնք 1990 թվականին հավաքագրել և հրատարակել են Քլեր Ժոյսը (Claire Joyce):
«The Monet Cookbook: Recipes from Giverny» գրքում ներառված է ընդհանուր առմամբ 60 բաղադրատոմս: Amazon-ում գրքի արժեքը կազմում է 25,92 դոլար:
Մեկնաբանել