
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում նվազել է
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 5.4 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ էլէներգիայի արտադրության ծավալը 6.5%-ով նվազել է։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Միայն սեպտեմբերին էլելկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 591.3 մլն կՎտ/ժ՝ 11.1%-ով պակաս 2015-ի նույն ամսվա ցուցանիշից։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0.6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել