
Հայաստանի առևտուրն աշխարհի հետ. հունվար-սեպտեմբեր
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանն աշխարհի հետ մոտ 3.59 մլրդ դոլարի առևտուր է արել, որը 5.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 1.29 մլրդ դոլարի ապրանք։ Իսկ ներմուծումը կազմել է 2.295 մլրդ դոլար։
2015-ի նույն ամիսների համեմատ արտահանումը ՀՀ-ից աճել է 19.6%-ով, իսկ ներմուծումը նվազել 0.8%-ով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել