
Դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերին՝ 474.1 դրամ
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում 1 ԱՄՆ դոլարը միջինում արժեցել է 474.1 դրամ։ Օգոստոսի համեմատ դոլարը փոքր-ինչ էժանացել է՝ միջին փոխարժեքը նվազել է 1.35 դրամով կամ 0.3%-ով։
Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները, որոնք փոխանցում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։
Վերջին մեկ տարում դրամի նկատմամբ դոլարի միջին փոխարժեքն ամենաբարձրը եղել է այս տարվա փետրվարին։ Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է նախորդ տարվա հոկտեմբերին։
Ըստ ՀՀ ԿԲ-ի վերջին տվյալների՝ այս հոկտեմբերի 21-ի դրությամբ 1 դոլար միջին փոխարժեքը կազմել է 475.26 դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել