HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը:

Հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարք անդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի արդյունքները:

Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերում մահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված համակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը: Նախանշվել է պետական համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ համատեղ քննարկման հիման վրա նախանշել այն միջոցառումները, որոնք համակողմանիորեն կնպաստեն ինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն այդ վայրերում:

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդի անդամների ներգրավվածությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլ բնույթի միջոցառումներին:

Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողական ծառայողների մասնակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter