Հետազոտվում է Սևանա լճի էկոլոգիական վիճակը
ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից ՀՀ ներմուծված «Հիդրոլոգ» նավի նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 15-ը։
Նավը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և Հայաստան է բերվել երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրի համաձայն։
Մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ժամանակավորապես ներմուծված «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան մեքենայի և լրացուցիչ սարքավորումների մաքսային ռեժիմի ժամկետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել