Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները կաշխատեն շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով
Մայրաքաղաքում տեղացող ձյան հետ պայմանավորված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի և, մոբիլիզացնելով առկա տեխնիկական միջոցները, ձյան առատ տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը:
Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է ընդհանուր թվով 287 հատուկ մեքենամեխանիզմ, կուտակվել է 747տ տեխնիկական աղ, 1789խմ ավազ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել