HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն հայտնաբերել է ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից, հանցագործությունների դեմ պայքարի գործառույթի իրականացման շրջանակներում, Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են օրինական գործող կազմակերպությունների քողի ներքո, առանց պետական գրանցման և լիցենզիայի ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ:

Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր: Կազմակերպիչները հիմնական հաճախորդների հետ նախապես համաձայնեցրել են խաղերի անցկացման օրն ու ժամը, ապահովել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակ, այդ թվում՝ թույլ խաղացողներ գտնելու և ներգրավելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել իրավապահ մարմիններից խաղերի անցկացման փաստը թաքցնելու ուղղությամբ: Բացի այդ, կազմակերպիչները մասնակիցներին ապահովել են խաղի համար անհրաժեշտ պարագաներով, կազմակերպել են նրանց ժամանցը և հյուրասիրությունը, իրականացրել շահումների հաշվառումը և բաշխումը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործերով շահումով խաղերի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով (ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մաս): Ընթանում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter