
Արփինե Դալալյանն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի
Մալայզիայի Փենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր հերթական մեդալն է նվաճել:
17-ամյա Արփինե Դադալյանը աղջիկների 69+ կգ քաշայինների պայքարում ցուցադրել է երրորդ արդյունքը: Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Երկամարտում Դալալյանի արդյունքը, ի համեմատ ոսկե եւ արծաթե մրցանակակիրների ցուցադրած արդյունքների, այնքան էլ բարձր չի եղել: Չեմպիոն Հույբինգ Սոնգի (Չինաստան) եւ փոխչեմպիոն Սյոն Մի Լիի (Կորեա) գրանցած՝ համապատասխանաբար 259 եւ 253 կիլոգրամների ֆոնին Արփինեի գրանցած 220 կգ արդյունքը բավականին համեստ է: Ընդ որում, հայ ծանրորդուհին ընդամենը անձնական քաշի արդյունքում է շրջանցել չորրորդ տեղը զբաղեցրած լեհ Մագդալենա Կարոլակին: Արփինեն Մագդալենայից 10 կիլոգրամով ավելի թեթեւ է:
Պոկում վարժությունում Արփինեն գրանցել է 93, իսկ հրումում՝ 127 կիլոգրամ արդյունք:
Մեկնաբանել