HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամի 30 հասցեի շենքն ընդգրկված չէ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում

Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը:

Վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ` գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 24-ին կողմերը հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, որին մասնակցել է նաև տվյալ հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը:

Լսելով հասարակական նախաձեռնությունների անդամների կարծիքները` Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ խնդրո առարկա շինությունը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter