
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Իրան
Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կգործուղվի պատվիրակություն:
Այսպիսի որոշում է այսօր կայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատվիրակության կազմը հաստատվել է որոշման հավելվածով:
Պատվիրակության կազմից Հայկ Հարությունյանի և Արա Սիմոնյանի՝ Թեհրան գործուղման ծախսերը կկատարվեն պետբյուջեի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հովակիմ Հովհաննիսյանի և Արսեն Սարգսյանի՝ գործուղման կատարվելու են «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի կառավարության աշխատակազմ:
Մեկնաբանել