Լարսի անցակետը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ՝ բեռնատարների և ավտոբուսների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել