HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն անդրադարձել է փոքր հէկերին, ընդերքօգտագործմանը և այլ հարցերի

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը` Կարապետյանը անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելիք 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին և կառավարության անդամներին խնդրել «մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»:

«Կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին»,- ասել է Կարապետյանը:

Այնուհետև կառավարությանը ղեկավարը բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին հանձնարարել է 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ` համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

«Մասնավորապես՝
1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր հէկերի զարգացման սխեմայի վերանայում: 
2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հէկերի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:
3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր հէկերի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է լինելու:

... Մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հէկերի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որ իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր հէկերը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ»,- ասել է Կարապետյանը: 

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է պետական տեսչություններին, կրճատումներին. նա գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագիծ՝ նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի նաև հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ` Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով հնարավոր արհեստական խոչընդոտները վերացնելու համար: «Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման թույլտվություններն ստանում է, հետագայում հողի օգտագործման բազմաթիվ խնդիրներ է ունենում»,- ասոել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է այդ դաշտը կարգավորել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter