Բնապահպանության նախարարությունը 5 օրում հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 13,6 մլն դրամի վնաս
Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 24-28.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 650.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 13.6 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հզ. դրամ գումարով և հաշվարկվել է 13.5 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառերի ապօրինի հատում,հաշվարկվել է 10872.0 հազ. դրամի բնությանը պատճառված վնաս, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում արձանագրվել է 94 ծառերի ապօրինի հատում: Հաշվարկվել է 2085.0 հազ. դրամի բնությանը պատճառված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 319.5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված 5 ծառի ապօրինի հատման դեպքի համար հաշվարկվել է 172.5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0 հազ. դրամի. որից՝
Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100,0 հազ. դրամի և հաշվարկվել է 72.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Բնապահպանական պետական տեսչության և ՀՀ ոստիկանության համատեղ իրականացրած ստուգայցերի և շրջայցերի ժամանակ արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 40 դեպք: Վերոհիշյալ դեպքերով շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվում է:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 70.0 հազ. դր. գումարով
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Կենդանիների ապօրինի արածեցում
Գեղարքունիքի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված 33 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման փաստի վերաբերյալ նյութերի հիման վրա: Նշանակվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.6 հազ. դրամի բնությանը հասցված վնաս:
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Սևանա լճից դուրս բերված ավազ: Իրականացվել է վարչական վարույթ` նշանակվել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0 հազ. դր. գումարի բնությանը պատճառված վնաս:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 94 հատ (60,7 կգ) «սիգ» տեսակի ձուկ, 13 հատ ձկնորսական ցանց և 54 հատ (12,4կգ) «կարաս» տեսակի ձուկ, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժինը հայտնաբերել և առգրավել է 37 հատ (6.3կգ) «կարաս» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձուկը հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 13 հատ ձկնորսական ցանց:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 14 հատ (9.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 6 դեպք: Առգրավված 34կգ (45հատ) «սիգ» տեսակի ձուկը նվիրաբերվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարած շրջայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 17.7կգ (35 հատ) «սիգ» տեսակի ձուկ, որը առգրաված 6.1 կգ (17 հատ) «կարաս» տեսակի ձկան հետ միասին հանձնվել է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնին:
Նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն.դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել