
Volkswagen-ը համաձայնել է փոխհատուցել 14,7 միլիարդ դոլար
Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG ընկերությունը փոխհատուցելու է դատական հայց ներկայացրած ամերիկացիներին: Ապացուցվել է, որ ընկերությունը խախտել է մի շարք բնապահպանական նորմեր: Volkswagen AG-ն պատրաստվում է հետ գնել վաճառված մեքենաները` վճարելով 14,7 միլիարդ դոլար:
Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատարանը կայացրել է վճիռը եւ գերմանական ավտոարտադրող Volkswagen-ը պարտավորվել է փոխհատուցել հասցված վնասը: Որոշումը վերաբերվում է 2 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շուրջ 475 հազար դիզելային վառելիքով աշխատող մեքենաների:
Volkswagen AG-ն 10 միլիարդ է հատկացրել մեքենաների հետգնման կամ անսարքությունը վերացնելու համար (ըստ սեփականատիրոջ ցանկության): Բոլոր սեփականատերերը կստանան 5-10 հազար դոլար փոխհատուցում: Մնացած գումարը` ընդհանուր առմամբ 4,7 միլիարդ դոլար, ավտոարտադրողը պարտավորվել է ներդնել անսարքության պատճառով առաջացած բնապահպանական խնդիրների վերացման և էկոլոգաիպես ավելի մաքուր մեքենաշինության զարգացման մեջ:
Ոլորտի մասնագետները նշում են, որ համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ, որով կարգավորվում են նման խնդիրները:
Մեկնաբանել