Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը` դեկտեմբերի 17-ին
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստում քննարկվել են Կոնգրեսի համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ վարչությունը որոշել է հրավիրել Կոնգրեսի երկրորդ համագումարը դեկտեմբերի 17-ին: Համագումարի օրակարգում են.
ա) նախագահի և վարչության հաշվետվությունը՝ կուսակցության ծրագրի և առաջին (19-րդ) համագումարի որոշումների կատարման մասին,
բ) վերահսկիչ հանձնաժողովի հաղորդումը և եզրակացությունը՝ կուսակցության ֆինանսական միջոցների օգտագործման մասին,
գ) կոնգրեսի նախագահի ընտրություն,
դ) կոնգրեսի վարչության ընտրություն,
ե) կոնգրեսի վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն,
զ) համագումարի բանաձևի ընդունում:
Մինչ այդ, վարչության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը մեկամսյա ժամկետում կկազմեն և վարչության քննարկմանը կներկայացնեն վարչության հաշվետվության նախագիծը: Համագումարի բանաձևի նախագիծը մշակելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Արման Մուսինյան, Վլադիմիր Կարապետյան, Աշոտ Սարգսյան, Վոլոդյա Հովհաննիսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան: Խումբը բանաձևի նախագիծը վարչության քննարկմանը կներկայացնի մեկամսյա ժամկետում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել