HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը խախտել է էթիկայի կանոնները. ՀԿ

«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը դիմել է Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի և Արկադի Համբարձումյանի վարքագծի վերաբերյալ:

«Հանրապետական» խմբակցության պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնները, այսինքն՝ քվերակել են ուրիշ պատգամավորների փոխարեն: Ընդ որում, պատգամավորներից մեկը, ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության, էթիկայի հանձնաժողովի նախագահն է:

Կազմակերպությունը դիմումին կից հանձնաժողովին է ներկայացրել տեսանյութեր, որոնք պատկերում են պատգամավորների կողմից գործընկերների փոխարեն քվեարկելու դեպքերը (1, 2):  

«Հաշվի առնելով այն համգամանքը, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության նույն պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով քվեարկել է գործընկերոջ փոխարեն, տվյալ հանձնաժողովի նախագահն է, մտահոգված ենք, որ վերջինս օբյեկտիվ չի գտնվի իր վարքագծի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Կարծում ենք, որ դիմումի քննությունը հանձնաժողովի նախագահի կողմից խնդրահարույց է շահերի բախման տեսանկյունից: Ուստի հիշեցնում ենք, որ կա նախադեպային որոշում, որը կայացվել է տվյալ հանձնաժողովի կողմից, երբ ուրիշի փոխարեն քվեարկած յոթ պատգամավորների վարքը համարվել էր էթիկայի խախտում, որից հետո ԱԺ-ի կողմից ընդունվել էր օրենքի փոփոխություն՝ սահմանելով համապատասխան պատժամիջոցներ:

Եթե Սուքիաս Ավետիսյանը չի կարող ընդունել իր կողմից էթիայի խախտման փաստը, հորդորում ենք չմասնակցել որոշման կայացման ընթացքին»,- գրված է կազմակերպության հայտարարության տեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter