HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են առատ տեղումներ և ջերմաստիճանի նվազում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: 

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 2-ը կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 3-ի գիշերը' ևս 3-4 աստիճանով, նոյեմբերի 3-4-ը ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:

Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter