
Չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական զինծառայողներ
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ' չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:
«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում' հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել