
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ջակարտա
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել