ԼՂՀ ՊՆ. «Ապատեղեկատվություն տարածելով` ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում:
Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում:
«Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- նշված է Արցախի ՊՆ-ի հաղորդագրության մեջ: :
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել