HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Աբովյան քաղաքում. պարզվել է շարժառիթը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ։

2016թ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը, ով հայտնել է, որ իրեն դանակահարել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է  Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաև  շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել փորձաքննություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter