HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Էկոնոմիկայի նախարարը «շշպռեց» ՊԵԿ փոխնախագահին

Կառավարության երեկվա նիստում իր զուսպ ու հանդարտ բնավորությամբ մշտապես աչքի ընկնող էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բարկացավ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի վրա:

ՊԵԿ նախագահը ներկայացնում էր «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստան ներմուծվող մեքենա սարքավորումների նկատմամբ կիրառված «ժամանակավոր մաքսային ներմուծում» ռեժիմի ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցը: Տեղից «մեջ մտավ» Տիգրան Դավթյանը, թե. «Պարոն վարչապետ, առանց էկոնոմիկայի նախարարության կարծիքի՝ ընդունելի չէ: Ժամանակավոր ներմուծումներում պետք է էկոնոմիկայի նախարարության կարծիքը լինի»:

Արմեն Ալավերդյանը շտապեց տեղեկացնել, որ նախագիծը հավանության է արժանացել ֆինանսատնտեսական կոմիտեում: «Ներկայացրել է բնապահպանության նախարարը, ներկա է եղել էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, որը տվել է 100 տոկոս համաձայնություն: Հիմա կառավարության նիստում նորից հնչեցնել, կարծում եմ...»: Արմեն Ալավերդյանը չհասցրեց ավարտել խոսքը, երբ Տիգրան Դավթյանը տեղից բարկացած ձայնով ասաց. «Կառավարության կարգի համաձայն, պետք է ներկայացներ էկոնոմիկայի նախարարությունը, երկրորդ՝ էկոնոմիկայի նախարարության կարծիքը պարտադիր է, վերջ»:

Այս իրավիճակից շփոթված Արմեն Ալավերդյանը մոռացավ ներկայացնել իր հաջորդ հարցը: Քիչ անց վարչապետը նրան հիշեցրեց, որ այլ հարց էլ ունի զեկուցելու: «Համեցեք, պարոն Ալավերդյան: Պարոն Դավթյանն այնպես բարկացավ՝ մոռացաք հաջորդ հարցը զեկուցել»,- ասաց վարչապետը:

Ռ. Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter