Քարաթափումներ են տեղի ունեցել Վայքի տարածաշրջանում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին' ժամը 19:00 - 19:30-ի սահմաններում, Երևան - Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածի 1,2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 6 խմ ծավալով:
Նույն օրը՝ ժամը 19:30 - 20:00-ի սահմաններում, Վայքի տարածաշրջանի 153-րդ կմ-ում կրկին տեղի է ունեցել քարաթափում՝ 20 խմ ծավալով:
Նշված ճանապարհահատվածները սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները կարճ ժամանակահատվածում քարերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից: Ճանապարհները երկկողմանի բաց են :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել