Գնդեվազ - Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան - Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ - Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Այս պահին, ըստ հաղորդագրության, նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:
14:10
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի բաց է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել