HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է ստացվում արդյունաբերության աճը

Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է դիվերսիֆիկացիայի խիստ կարիք ունենալ։ Ամբողջ արդյունաբերությունը հիմնված է ընդամենը մի քանի ճյուղերի վրա։  

Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ ամբողջ արդյունաբերության ծավալը կազմել է 1 տրլն 28 մլրդ դրամ, որը 7.1%-ով գերազանցում է նախորդ տավա նույն ամիսներին գրանցված ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Երեկ հրապարակված տվյալներից երևում է, որ  արդյունաբերության աճին շարունակում են գլխավորապես նպաստել հանքարդյունաբերությունը, ինչպես նաև մշակող արդյունաբերության մաս կազմող սննդի, խմիչքի ու ծխախոտի արտադրությունը։ Այս տարի համեմատաբար մեծացել է նաև ոսկերչական իրերի արտադրության կշիռը։ Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտի ծավալները մնացածի համեմատ՝ կարելի է ասել, որ աճի հարցում համեմատաբար նկատելի է նաև այս ոլորտի դերը։ Իսկ մնացած ոլորտներում պասիվ ու տխուր վիճակը շարունակվում է, որոշ ոլորտներում էլ անկում է գրանցվել։

Այս ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 13.7% աճ, իսկ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 5.6%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 5.8%, ջրամատակարարման ոլորտում՝ 7.1%:  Ընդհանուր առմամբ, Հայաստանի ամբողջ արդյունաբերությունն, ըստ 4 խոշոր խմբերի այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով` ունի հետևյալ բաշխվածությունը.

Ինչպես տեսնում եք, ամենամեծ կշիռը մշակող արդյունաբերությանն է։ Այստեղ, սակայն, ենթաոլորտների ծավալները խիստ անհավասարաչափ են։ Եվ աճը ստացվել է բացառապես մի քանի ենթաոլորտների շնորհիվ։ Մասնավորապես, սննդամթերքի արտադրության աճը կազմել է 3%, խմիչքներինը՝ 6.6%, ծխախոտինը՝ 19.4%, ոսկերչական իրերինը՝ 2  անգամ։

Մշակող արդյունաբերության կազմում համեմատաբար զգալի կշիռ ունի նաև հիմնային մետաղների արտադրությունը, որի անկումը, սակայն, չի դադարում։ Հունվար-սեպտեմբերին, 2015-ի նույն ամիսների համեմատ, հիմնային մետաղների արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով։ Մնացած ենթաոլորտներում կամ պասիվություն է, կամ անկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter