HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն անկոպեկ է թողել Սամվել Նիկոյանին

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանալուց հետո Սամվել Նիկոյանին, կարելի է ասել, անկոպեկ է թողել: Նա իր հրաժարականի առթիվ մեկ աշխատավարձի չափով «պրեմիա» է տվել ԱԺ աշխատակազմին: Բայց դրանից՝ փակել է ԱԺ դահլիճի վերանորոգման ժամանակվանից մնացած պարտքը ճարտարապետներին:

Դրանով պարոն Աբրահամյանն օգտագործել է ԱԺ ողջ հավելյալ բյուջեն, ու հիմա, «Հրապարակի» տեղեկություններով, ԱԺ գանձանակը դատարկ է: Անգամ Նոր տարվա բանկետի համար գումար չկա: Այնպես որ, հնարավոր է՝ ԱԺ-ն տարեվերջի բանկետ չանի:

Նոր տարվա առիթով ԱԺ-ում ոչ գործարար պատգամավորները ևս սովորաբար «պրեմիա» են ստացել: Դրա համար, փաստորեն, ևս գումար չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter