Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
Սևանի թունելից մինչև Ծովագյուղ ընկած հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից, ըստ հաղորդագրության, ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, ըստ նախարարության, բաց են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել