HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հարկատուները. առաջին տասնյակը գրեթե նույն ընկերությունների ձեռքերում է

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրամ, որը 9.5 մլրդ դրամով կամ մոտ 1.9%-ով գերազանցում է 2015-ի նույն ամիսներին գրանցված ցուցանիշը։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։

Հայաստանի խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այս տարվա առաջին 9 ամսիներին վճարել է 29.8 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերի ծավալը նվազել է մոտ 1.2 մլրդ դրամով կամ 3.9%-ով։

Այս տարի հանրապետության երկրորդ խոշորագույն հարկատուի դիրքերում ամրապնդվել է «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունն ու  8-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ հորիզոնական։

Խոշորների եռյակը եզրափակում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը, որը նախորդ տարվա նույն ամիսներին ևս նույն հորիզոնականում էր։

Չորրորդ տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։ Ընկերությունը  1 հորիզոնակով առաջընթաց է գրանցել։ Իսկ հնգյակի վերջին հորիզոնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է։ Չնայած հարկերի նվազմանը՝ ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 1 հորիզոնականով բարելավել է դիրքը։

Վեցերորդ տեղում «Թեղուտ»-ն է, որը ևս շարունակել է դիրքերի բարելավումը խոշորների ցանկում՝ բարձրանալով 12  հորիզոնականով։ Հաջորդում է «Ղ-Տելեկոմ»-ը, որը դիրքը զիջել է 3  հորիզոնականով։ Իսկ ութերորդ տեղում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշ»-ն է։ Ընկերությունը 2 հորիզոնականով առաջընթաց է գրանցել։

Մյուսը «Ֆլեշ» ընկերությունն է, որի դիրքի փոփոխություն չի գրանցվել։ Եվ վերջապես, տասնյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն, որը ևս նվազեցրել է հարկերն ու 7-րդ հորիզոնականից իջել 10-րդ հորիզոնական։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 10 խոշորագույն հարկատուներից 6-ը նվազեցրել են հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։ Նրանց շարքում ամենամեծ անկումը գրանցել են հեռահաղորդակցության ոլորտում գործող «Ղ-Տելեկոմ»-ն ու «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն։ Իսկ 4-ը աճ են գրանցել: Նրանց շարքում էլ առավել զգալի է «Թեղուտ»-ի և «Գրանդ Տոբակո»-ի աճը։

Խոշոր հարկատուների առաջին 10-յակի վճարած հարկերի ծավալներն ու դրանց փոփոխությունները մանրամասն ներկացված են ինֆոգրաֆիկայում։

Նշենք, որ 2015-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով առաջին 10-յակում էր նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ավելին՝ այն հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն էր։ Նախորդ տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը պետբյուջե է վճարել 19 մլրդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5.2 մլրդ դրամ (17-րդ տեղ)։

Եթե համեմատում ենք 2015-ի հունվար-սեպտեմբերի  առաջին 10-յակի հետ, ապա՝ ընկերությունների կազմում փոփոխություններ են գրանցել միայն «Թեղուտ»-ը, որն արդեն ներառվել է 10-յակում և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որը լքել է 10-յակը։ Մնացած ընկերությունները և նախորդ տարի, և այս տարի 10-յակում են՝ միմյանց զիջելով ու գրավելով 1-10-րդ հորիզոնականները։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատուների երկրորդ 10-յակն ունի հետևյալ դասավորությունը.

Խոշոր հարկատուների ցանկին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր