HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացի դիտորդ»-ը ԿԸՀ որոշումների դեմ հանդես է եկել հայցով

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները, դիտարկելով վերջին ՏԻՄ ընտրությունները, սեպտեմբերի 18-ի ընտրություններում դիտարկած 56 տեղամասերում հայտնաբերել են 150 խախտում, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկած 122 տեղամասերում` 190 ընտրախախտում:

Նախաձեռնության իրավաբանական թիմը սեպտեմբերի 18-ին հայտնաբերված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ է ներկայացրել 105 բողոք, իսկ հոկտեմբերի 2-ի ընտրության ընթացքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ` 116 բողոք:

Ըստ քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են այս բողոքները` դեպքերի մեծ մասում մերժելով վարչական վարույթների հարուցումը, իսկ որոշ դեպքերում` սեփական նախաձեռնությամբ հարուցել են վարույթներ և կայացրել որոշումներ, որոնք, սակայն, ըստ էության ունեցել են ձևական բնույթ, քանի որ արձանագրված խախտումների ըստ էության քննություն և իրական ազդեցության գնահատում տեղի չի ունեցել: Նախաձեռնության իրավաբանական թիմը  դրանք բողոքարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողով` սեպտեմբերի 18-ի ընտրության վերաբերյալ ներկայացնելով 4 բողոք, հոկտեմբերի 2-ի ընտրության վերաբերյալ` 50 բողոք:

ԿԸՀ-ն իր հերթին այս որոշումները թողել է անփոփոխ: Այժմ նախաձեռնությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 54 որոշումների դեմ ՀՀ վարչական դատարան է ներկայացրել թվով 22 հայց` դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա Միավորում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter