HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նա դեռ կասի

Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում մի քանի օր առաջ ծեծեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չի բացառել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում:

«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- «ՀԺ»-ի թղթակցին ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ եթե առաջադրվի, հաստատ կհաղթի:

2007-ի ԱԺ-ի ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը PR նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ Սաշիկը պատգամավորի թեկնածու առաջադրվի:

Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում (37) մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter