
Փուլային տարբերակով վերանորոգված դպրոցներ. Արագածոտնի մարզ
Նարեկ Ալեքսանյան
Ի տարբերություն հիմնանորոգման, փուլային վերանորոգման արդյունքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ՝ պայմանավորված վերանորոգման աշխատանքների ընդհանուր տևողությամբ և մի շարք օբյեկտիվ պատճառներով: Որոշ դպրոցներ վերանորոգվում են 7, 8 անգամ, երբեմն ավելի շատ, բայց կատարված աշխատանքը շարունակում է կիսատ և թերի մնալ: Հաճախ անհրաժեշտություն է առաջանում կրկին վերանորոգել տարիներ առաջ կատարած աշխատանքներից հետո:
Ուջանի միջնակարգ դպրոց
Ուջան գյուղի միջնակարգ սպրոցը վերանորոգվել է 6 անգամ՝ 2009-2015 թթ.-երի ընթացքում: Վերանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը, մասնակի վերանորոգվել է տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքը: Արդեն անհրաժեշտություն կա հիմանական մասնաշենքը կոսմետիկ վերանորոգելու:
Տնօրեն Ավետիս Հարությունյանը կարծում է, որ որ լավ կլինի դպրոցներում իրականացվեն ոչ թե ընթացիկ վերանորոգումներ, այլ հիմնանորոգում:
Դպրոցը գազաֆիկացված չէ, ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ:
Մաստարայի միջնակարգ դպրոց
Մաստարայի միջնակարգ դպրոցում շինարարական աշխատանքներն իրականացվել են 7 տարիների ընթացքում՝ 2007-2013թթ.: Պետական միջոցներից ծախսվել է մոտ 415 միլիոն դրամ: Սակայն դպրոցի ոչ բոլոր մասնաշենքերն է վերանորոգվել պետական միջոցներով:
Դպրոցի տնօրեն Աննա Արսենյանը կատարված աշխատանքներից դժգոհություն չհայտնեց: Այս պահին միակ գլխավոր թերությունը մարզադահլիճի հատակն է, որը սկսել է փտել: Դպրոցում նաև չկա հանդիսությունների սրահ:
Բյուրականի միջնակարգ դպրոց
Բյուրականի միջնակարգ դպրոցը ևս վերանորոգվել է 7 անգամ՝ 2007-2013թթ.: Վերանորոգման համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 371 միլիոն դրամ:
Ի տարբերություն մյուս դպրոցների, այստեղ կատարված աշխատանքը դժվարությամբ կարելի է գնահատել նշված գումարի չափ:
Դպրոցում ամենուր ճաքեր են, կան հոսանքի բազմաթիվ բաց աղբյուրներ: Դռների զգալի մասը կամ կոտրված է, կամ ծռված: Մասնաշենքներից մեկն ընդհանրապես չի գործում:
Մեկնաբանել