HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Globaltec ընկերության ղեկավարներին

Նոյեմբերի 1-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել իսպանական Globaltec ընկերության ղեկավարների հետ: 

Globaltec-ի նախագահ Խավիեր Վալերո Արտոլան ներկայացրել է ընկերության գործունեությունը, նշել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում իրականացվող աշխատանքների մասին: Գոհունակություն հայտնելով դրանց կատարման ընթացքից` Խավիեր Վալերո Արտոլան պատրաստակամություն է հայտնել Globaltec-ի մասնակցությամբ ներգարվվել ներդրումային նոր ծրագրերի իրականացման գործում: Globaltec-ի նախագահը նշել է, որ  Հայաստանում, գյուղատնտեսությունից զատ, հետաքրքրված են այլ որոտներում ևս ֆինանսներ ներգրավել արդյունավետ ծրագրերի կյանքի կոչման համար: 

Globaltec-ի փոխնախագահ Մանուել Վալդեսը նշել է, որ իսպանական այլ ընկերություններ ևս, իրենց օրինակով, հետաքրքրված են Հայաստանի տնտեսությունում ներդրումների իրականացմամբ: 

Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Globaltec-ի ղեկավարներին Հայաստանում իրականացվող աշխատանքների համար, նշել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որպես ներդրումային ծրագրերի իրականացման պատասխանատու գերատեսչություն, բաց է համագործակցության յուրաքանչյուր նախաձեռնության համար և պատրաստակամ անելու հնարավորը` դրանց հաջող իրականացման համար: Գոհունակություն հայտնելով, որ իսպանական ընկերությունը մեր երկրում ցանկանում է շարունակել ներդրումային գործունեությունը, նախարարը հյուրերին ներկայացրել է մի շարք ոլորտներում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, որոնց առավել հանգամանալից ծանոթանալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter