HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են հրետանավորների ճամբարային հավաքները

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` մեկնարկել են ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանավորների ճամբարային հավաքները:

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում բացազատված վրանային ճամբարում անցկացվող հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն է:

Նմանատիպ հավաքների ընթացքում կատարելագործվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվում են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվում են հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter