HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ֆինանսավորումը հանձնարարել են Ֆլեշի Բարսեղին

«ՉԻ»-ն տեղեկություններ էր տարածել, համաձայն որոնց՝ Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքական դաշտում մոռացված գործիչների հետ բանակցություններ վարել՝ նրանց ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձնելու ուղղությամբ:

Խոսքը ՀՀԿ-ում այնքան էլ չսիրված և չհարգված գործիչների մասին է՝ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյան, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, ՀՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյան, ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյան: Եվ չնայած ՀՀԿ բացասական տրամադրություններին՝ Սերժ Սարգսյանը հենց նրանց է ցանկանում ՀՀԿ ցուցակով մանդատի տեր դարձնել:

«ՉԻ»-ն տեղեկացրել էր նաև, որ այս ցանկում չի շրջանառվում ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի անունը: Խնդիրն այն է, որ, «ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պատվիրել է ղարաբաղյան ծագում ունեցող օլիգարխներից մեկին ֆինանսավորել ԱԺՄ-ին և պահանջված մեծ գումարները ծախսել, որ ԱԺՄ-ն կարողանա որպես առանձին քաղաքական ուժ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Վազգեն Մանուկյանը հրահանգել է իր մարզային կառույցների ղեկավարներին մարզերում սկսել կուսակցական բջիջներ ստեղծել և գրասենյակներ բացել: Նա ասել է, որ պետք է ակտիվանալ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա Մանուկյանն ասել է, որ առանձնապես խնդիր չկա, քանի որ գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, խոստացել է ֆինանսավորել ԱԺՄ-ին:

Ի դեպ, նախագահականի «ՉԻ» աղբյուրները տեղեկացնում են, որ դա ոչ թե խոստում է, այլ ռեալ պայմանավորվածություն, որը նախ Ֆլեշի Բարսեղը ձեռք է գերել Սերժ Սարգսյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter