HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում խիտ մառախուղ է

Ժամը 19:30-ի դրությամբ Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ: Այս մասին հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 

«Մաշված անվադողերի պատճառով ճանապարհին կանգնած են 5-6 տրանսպորտային միջոցներ, որոնք չեն խոչընդոտում երթևեկությանը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է  իրականացվում, որի ընթացքում  կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- գրված է նախարարության պաշտոնական կայքում:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter