HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի լեռնանցքում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է

Դիլիջանի լեռնանցքում տեղումները դադարել են։ Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում  երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում ամբողջությամբ վերականգնված է։

Ճանապարհաշինարարներն աշխատում են 24 ժամյա արտակարգ ռեժիմով։ Այս պահին իրականացվում են ճանապարհահատվածի լայնացման աշխատանքներ։ Գիշերվա ընթացքում ևս աշխատանքները կշարունակվեն՝  ճանապարհը լիարժեք երթևեկելի պահելու համար։

Նախարարությունը հորդորում է վերորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, անփույթ վերաբերմունքի պատճառով  չխոչընդոտել  ճանապարհների անխափան երթևեկությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter