
Ավելի քան 12 մլն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում՝ Հեռուստամարաթոն 2011-ին
Նոյեմբերի 24-ին կայացած Հեռուստամարաթոն 2011-ն արձանագրեց 12.286.478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարները կուղղվեն Արցախի ջրամատակարարման ոլորտը բարելավելուն ու ՀՀ գյուղական համայնքների ենթակառուցվածքները զարգացնելուն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի կեսերին տեղի կունենա ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան դրամահավաք ճաշկերույթը:
Հեռուստամարաթոնի վերջնական արդյունքը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կհայտարարի դեկտեմբերի երկրորդ կեսին հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել