2016թ. հունվար-սեպտեմբերին հանցագործությունների թիվն աճել է
Համաձայն ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 14 հազար 237 հանցագործություն։ Այն, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանահատվածի՝ հազար 410-ով առավել է (2015-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել էր 12 հազար 827 հանցագործություն)։
Դրանց ընդհանուր քանակից 53-ը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։ Եթե այս ցուցանիշը համեմատենք նախորդ տարվա առաջին ինը ամիսների հետ, կնկատենք, որ այն նվազել է մեկով։
Գրանցված հանցագործությունների գրեթե կեսը ոչ մեծ ծանրության են։ Իսկ հանցագործություններն, ըստ ծանրությունների աստիճանի, ամփոփված են գծապատկերում։
14 հազար 237 հանցաքանակից մոտ 1/3-ը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են եղել։ Այդ տեսակ 5 հազար 613 հանցագործություններից 5 հազար 118-ը անձնական գույքի հափշտակություններ են, որից էլ մեծամասնությունը՝ գողությունն ու խարդախությունը։
Հանցատեսակների թվաքանակի աճով հաջորդիվ անձի դեմ ուղղված հանցագործություններ են, սակայն դրանց ծավալը, ի տարբերություն 2015թ-ի հունվար-սեպտեմբերի, նվազել է։ Նվազել են նաև տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ։ Դրան հակառակ, գրեթե 2,5 կես անգամ աճել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը։ Ցուցանիշներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև։
Հավելենք, որ հանցագործությունների ընդհանուր քանակից` 535-ը կոռուպցիոն բնույթի են եղել։
Հայաստանի բոլոր մարզերում հանցաքանակների թվաքանակը աճել է։ Սակայն 2016-ի առաջին ինը ամիսների հանցագործությունների գրեթե կեսը «բաժին է ընկել» մայրաքաղաք Երևանին, այնուհետ Կոտայքի ու Լոռու մարզերն են։ Իսկ հանցագործությունների քանակի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորի մարզում, այնուհետ Արագածոտն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել