
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր հանրապետություն է ժամանել 969 010 զբոսաշրջիկ։ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա։
2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 541 մարդ։ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3%-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել