HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016թ. հունվար-սեպտեմբերին պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ընթացքում վերականգնվել է 582.5 մլն դրամ

Համաձայն պետական եկամուտների կոմիտեի տվյալների ամփոփ տեղեկատվության՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին կոմիտե մուտքագրվել է 332 հետաքննության նյութ։ Այդ նյութերից 6-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 96-ի՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ 211-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Գրանցված հանցաքանակներում մեծամասնությունը հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու գործով հանցատեսակն է, այնուհետ՝ կանխամտածված սնանկությունը։ Մուտքագրված 332 գործի շրջանակներում ներգրավված են եղել 345 անձիք։

Գծապատկերում ամփոփված են 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը ըստ հանցատեսակների։

Հավելենք, որ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած հետաքննության ընթացքում վերականգնվել է 582.5 մլն. դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter