HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նվազել են բնական հյութերի, հանքային ջրի, գարեջրի, բուսական յուղի, ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրական ծավալները

Համաձայն սննդամթերք, խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ արտադրող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների տվյալների՝ 2016 հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրական հինգ խոշոր ծավալները արձանագրվել են շաքարավազի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, մսի, հանքային ջրի, աղբյուրի ջրի շուկաներում։

Բացի ոչ ալկոհոլային ըմպելիքի և հանքային ջրի շուկայից, վերոնշյալ երեք շուկաներում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ծավալային աճ ևս գրանցվել է։

Նաև ի համեմատ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների նկատելիորեն նվազել են  բնական հյութերի, հանքային ջրի, գարեջրի, բուսական յուղի, ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրական ծավալները։

Իսկ սննդամթերք, խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ արտադրող կազմակերպությունների թողարկած արտադրատեսակների արտադրական ծավալների նվազման առավել մանրամասն տվյալներն ամփոփել ենք գծապատկերում

Այս տարվա առաջին ինը ամիսներին ամենամեծ ծավալային աճը արձանագրվել է պանրի, պահածոյի, շաքարավազի, կոնյակի և ծխախոտի շուկայում։ Դրանցից էլ առավել զգալի աճը գրանցվել է  վիսկու արտադրությունը։

Եթե 2016-ի հունվար-սեպտեմբերը համեմատենք 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, և այդ տվյալները դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա կնկատենք, որ վիկսու շուկայում գրանցվել է 72, շաքարավազի շուկայում 49, պահածոյի շուկայում 41, պանրի շուկայում 23, իսկ ծխախոտի շուկայում՝ 27 տոկոս աճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter