HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ: Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցություն են իրականացնում և վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները առավել կընդլայնվեն և կխորանան:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Ռոսս Էթելլին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter